Երեւան-Երասխ ճանապարհի 32-րդ կմ-ին, սեպտեմբերի 9-ին, ժամը 13.45-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2121» (Նիվա) մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «ՎԱԶ-2107»-ի ուղեւորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























