Հայաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման ընթացքում հնչած բազմաթիվ հարցեր անպատասխան մնացին: Այս մասին սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը:

«Մասնավորապես, կցանկանայի, որպեսզի խոսք գնար ԱՄՆ նախագահի հանրահայտ նամակի մասին՝ կապված Ղարաբաղի հետ: Կցանկանայի շատ հարցերի պատասխաններ լսել, սակայն ինձ հետաքրքրող հարցերն այդպես էլ չհնչեցին, իսկ ես հնարավորություն չունեցա հնչեցնելու նրանք, որոնք ցանկանում էի»,-ընդգծել է Քոքոբելյանը, հույս հայտնեռլով, որ առաջիկայում իր հարցերի գրավոր պատասխանները կստանա:

Իր հերթին ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, մեկնաբանելով հանդիպումը, ընդգծել է, որ «բովանդակալից հանդիպում չէր, այնքան որ ներկայությունն ապահովելու համար»: