Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը, որը ապրիլի 13-ից 18-ը կանցկացվի Բաքվում, հայտնում է Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նման դիրքորոշումը ԱՕԿ-ը բացատրում է նրանով, որ այդ ռազմավարությունը թույլ կտա մեծ թվով մարզիկների հաջող հանդես գալ Օլիմպիական խաղերի ժամանակ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հայտարարել էր, որ թիմի առջեւ աշխարհի առաջնությանը հնարավորինս լավ պատրաստվելու խնդիր է դրված, որը տեղի կունենա Մոսկվայում սեպտեմբերի 6-ից 12-ը։ Հենց այդ պատճառով էլ ԱՕԿ-ն աննպատակահարմար է գտնում հավաքականի Բաքու մեկնելը։
Միաժամանակ նշվում է, որ Հայաստանի բռնցամարտի պատանեկան հավաքականը կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա ապրիլի 23-ից մինչեւ մայիսի 1-ը եւ հնարավորություն կտա Սինգապուրում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճել։
Հիշեցնեն, որ փետրվարին Երեւանում կայացել էր հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որին, իր հերթին, չէր մասնակցել Ադրբեջանի հավաքականը։ Ադրբեջանի ըմբշամարտի ֆեդերացիան իր հրաժարումը պատճառաբանել էր Բաքվում կայանալիք Եվրոպայի առաջնությանը պատրաստվելով։



























