Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հրապարակավ պատասխանել է բոլոր այն հարցերին, որոնք հնչել են հանդիպման ընթացքում: Այս մասին լրագրողների հետ զրույցում, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ԱԳ նախարարի հետ հանսիպումից հետո հայտարարել է խորհրդարանի փոխխոսնակ Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով ընդդիմադիր պատգամավորների դժգոհությունը, որոնք հայտարարում են, որ իրենց հարցերի լիարժեք պատասխանները չեն ստացել:

Իշխող կուսակցության մամուլի քարտուղարը զարմացել է, որ ընդդիմադիր պատգամավորները հայտարարել են, թե իրենց հարցերի լիարժեք պատասխանները չեն ստացել. «Հանդիպման ընթացքում հնչել է տեղեկատվություն, որը նորություն էր նաեւ ինձ համար: Նալբանդյանը պատրաստակամություն է հայտնել պատգամավորների հետ ցանկացած հարց քննարկել: ԱԳ նախարարը մեկնաբանել է Հայաստանի դիրքորոշումը, սակայն այլ հարց է, որ նրա պատասխանները չեն բավարարել ընդդիմադիր պատգամավորներին, սակայն դա չի նշանակում, որ հանդիպումը ֆորմալ էր»:

Հիշեցնենք, որ խորհրդարանական խմբակցությունների նախաձեռնությամբ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 10-ին հաշվետվություն է ներկայացրել՝ կապված Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշման հետ: Հանդիպումը դռնփակ է անցել:

Ընդգծենք, որ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների բանակցություններից հետո, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ երկիրը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը: