Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրում կկատարվեն որոշակի փոփոխություններ: Հարցը ներառվել է ՀՀ կառավարության սեպտեմբերի 13-ի նիստի օրակարգում:

Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը պարտավորվում է ռուսական «Ռոսատոմ» կորպորացիայի հետ սկսել միջկառավարական համաձայնագրի նախապատրաստման եւ ստորագրման աշխատանքները՝ մինչեւ 2014 թ. մարտի 1-ը:

«Ռոսատոմի» հետ կսկսվեն նաեւ ՀԱԷկ-ի սարքավորումների եւ շինությունների համալիր զննման աշխատանքները:

Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1980թ.-ին՝ 30 տարի շահագործման նախագծային ժամկետով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ էներգաբլոկը 1989–1995թթ. ժամանակահատվածում  չի աշխատել, շահագործման ժամկետի ավարտը սահմանվել  է 2016թ. սեպտեմբեր: