Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մարտի 18-ի հանդիպմանը կայացել է «մտքերի առարկայական փոխանակում ղարաբաղյան հակամարտության հարցով», ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Նշենք, որ մարտի 18-ին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը աշխատանքային այցով ժամանել էր Մոսկվա, որտեղ նրա մասնակցությամբ այսօր անցկացվել է մերձավորարեւելյան կարգավորման «քառյակի» նիստը։



























