23-ամյա Գրիգոր Թովմասյանը  Նորքի 1-ին զանգվանծի Նանսենի 17 շենքի հարևանությամբ գտնվող զբոսայգում  երկու կնոջ է ծեծել: Ավան եւ Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 23-ամյա Գրիգոր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. օգոստոսի 15-ին ժամը 21.40-ի սահմաններում Նորքի 1-ին զանգվածի Նանսենի 17 շենքի հարեւանությամբ գտնվող զբոսայգում վիճաբանել է Էլվինա Գ.-ի հետ, որի ընթացքում ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին: Այնուհետեւ վերջինիս ծեծելու համար վիճաբանել է նրա մոր՝ Նաիրա Խ.-ի հետ, որի ընթացքում ձեռքերով հարվածել է նրա ճակատային հատվածին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Քրեական գործ է հարուցվել 118 հոդվածի հատկանիշներով (ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը): Սույն հոդվածը  պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը 100-պատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 2 ամիս ժամկետով:

Խափանման միջոց է ընտրվել բնակավայրիչ չհեռանալու մասին ստորագրությունը: Գործը դատարան է ստացվել սեպտեմբերի 9-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: