Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցում վերանորոգումից հետո մատուցված 3–րդ մեծ պատարագի ավարտից հետո Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը եւ Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արք. Արամ Աթեշյանւ միասին ճաշ են բաժանել հայ ուխտավորներին (ֆոտոռեպորտաժ):
Ինչպես Դիարբեքիրից տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը, Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու պատարագներին մշտապես ներկա գտնվող Դիարբեքիրի եւ Սուրի քաղաքապետերն այս անգամ եւս եկեղեցում էին եւ ակտիվ շփման մեջ էին հայ ուխտավորների հետ:
Պատարագի ավարտին ուխտավորների համար ճաշ էր նախատեսված: Ճաշն ուխտավորներին բաժանելու գործն իր վրա վերցրեցին Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը եւ Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արք. Արամ Աթեշյանը:
Նշենք, որ Սուրբ Կիրակոսի վերանորոգման ծախսերի մի մասն իր վրա էր վերցրել Դիարբեքիրի քաղաքապետարանը:





























