Երեւան-Սեւան ավտոճանապարհի 49-րդ կիլոմետրում, սեպտեմբերի 10-ին, ժամը 23:20-ի սահմաններում, տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Օպել Աստրա» մակնիշի 34 ML 301 համարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառին. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան մոտեցրել են քարշակին:





























