WBC/WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանն ու WBA վարկածով ժամանակավոր չեմպիոն Նոնիտո Դոնեյրը կարող են կրկին հանդիպել ռինգում: Երկու մարզիկների պրոմոութերները մոտ են համաձայնությանը: եթե նրանք գան ընդհանուր հայտարարի, մրցամարտը կկայանա օգոստոսի 7-ին` Լոս-Անջելեսում:
Հիշեցնենք, որ հայ բռնցքամարտիկը վաղուց է ձգտում ռեւանշ վերցնել Դոնեյրից` 2007 թվականին կրած պարտության համար: Այն ժամանակ Դարչինյանը պարտվեց 5-րդ ռաունդում՝ հայտնվելով նոկաուտում:


























