Մարտի 20-ին բրիտանական խոշորագույն ավիաընկերության՝ British Airways –ի աշխատակիցները գործադուլ են սկսել: Աշխատանքի չեն ելել 12 հազար ստյուարդներ: Չեղյալ են հայտարարվել ավելի քան հազար չվերթներ: Առաջիկա օրերին British Airways-ի յուրաքանչյուր երրորդ ուղեւորը ոչ մի տեղ չի մեկնի:

Նշենք, որ առճակատումը արհմիության եւ ավիաընկերության ղեկավարության մջեւ շարունակվում է արդեն կես տարի: Ավիաընկերության աշխատակիցները հանդես են գալիս աշխատատեղերի կրճատման եւ աշխատավարձերի սառեցման դեմ: Գործադուլից մի քանի օր առաջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը ակցիայի մասնակիցներին կոչ է արել հաշտվել:

Ինչպես հաղորդում է «Վեստին», գործադուլն ընկերության վրա մոտ 25 միլիոն ֆունտ կարժենա: Նշենք, որ Հայաստանում British Airways-ի մասնաճյուղը հիմնվել է 1997թ.: Երկու տարի առաջ գրասենյակը փակվեց։ Նրա հաջորդը Հայաստանում դարձավ մեկ այլ բրիտանական ավիաընկերություն՝ British Midland Airways Limited (BMI), որն էլ իրականացնում է չվերթները դեպի Լոնդոն: