Մարտի 22-25-ին Մոսկվայում կայանալու է հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը։

Նիստի ընթացքում քննարկվելու են երկկողմ քաղաքական, տնտեսական եւ ռազմական-ռազմավարական համագործակցության հարցերը, նաեւ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Արծարծվելու են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հարցեր: