Դաղստանում վերջին մեկ օրում երեք պայթյուն է գրանցվել, որոնց արդյունքում զոհվել է մեկ, տուժել երկու բնակիչ: Առաջին պայթյունը տեղի է ունեցել, երբ Մախաչկալայի ավտոճանապարհային համալսարանի մի ուսանող եւ տեղական դպրոցի աշակերտը, փորձել են քանդել անհայտ պայթուցիկ սարքը:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», վկայակոչելով իրավապահ մարմինների իր աղբյուրը, միջադեպը տեղի է ունեցել Խունզախի շրջանում: Դպրոցի աշակերտը ստացած վնասվածքներից մահացել է տեղում, ուսանողին տեղափոխել են հիվանդանոց:

Ավելի ուշ, Կասպիյսկ քաղաքում ինքնաշեն սարքի հետ անզգույշ վարվելու արդյունքում եւս մեկ պայթյուն է եղել: Արդյունքում սահմանապահը հոսպիտալացվել է եւ նրա երկու ձեռքերի դաստակներն էլ անդամահատվել են:

Եւս մեկ պայթյուն է գրանցվել Խասավյուրտ քաղաքում: Պայթյունի արդյունքում տուժածներ եւ ավերածություններ չեն եղել: