Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը կարող է կայանալ ապրիլի 12-ին։
Ընդ որում, կայանալիք հանդիպման ձեւաչափը դեռեւս պարզ չէ։
Համաձայն աղբյուրի՝ Ուկրաինայի նախագահը մարտի 12-ին իր ամերիկացի գործընկերոջից ԱՄՆ այցելելու հրավեր է ստացել՝ մասնակցելու Վաշինգտոնում կայանալիք միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին։
Ուկրաինացի դիվանագետները նախատեսում են Յանուկովիչի եւ Օբամայի կես ժամանոց հանդիպում կազմակերպել։
Օբամայի հետ հանդիպմանը զուգահեռ՝ հանդիպում է մշակվում նաեւ ԱՄՆ փոխնախագահ Բայդենի, պետքարտուղար Քլինթոնի, մի շարք նախարարների, ինչպես նաեւ Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ։



























