Մոսկվայում «Պոկլոննայա գորա» բլուրի վրա 2010 թվականին կտեղադրվի խորհրդանշական հուշահամալիր, որը վերստեղծելու է Քութաիսիում ապամոնտաժված «Փառքի հուշահամալիրը»։ Այս մասին մարտի 20-ին լրագրողներին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը։
Նրա հաղորդմամբ, շաբաթ օրը Հայրենական մեծ պատերազմի կենտրոնական թանգարանում ժողով է եղել, որի ընթացքում քննարկվել է հուշահամալիրի տեղադրման վայրը այգում։
Տեղը ընտրելուց հետո, Լուժկովի խոսքով, մրցույթ կհայտարարվի, ապա հանրային քաղաքաշինության խորհուրդը վերջնականապես կորոշի նրա ճարտարապետական տեսքը։
«Վերստեղծվող հուշահամալիրը խորհրդանշելու է մեր միասնականությունը ֆաշիզմի դեմ պայքարում։ Մի քանի տարբերակներից հենց այս մեկն ընտրվեց»,- Риа Новости- հաղորդմամբ, նշել է Մոսկվայի քաղաքապետը։
Հիշեցնենք, որ Քութաիսիում գտնվող Փառքի հուշահամալիրը պայթեցվել է 2009 թվականի դեկտեմբերի 19-ին։ Ապամոնտաժման աշխատանքների ժամանակ բետոնե կտորից զոհվել էին 8 ամյա Նինո Ջինչարաձեն եւ նրա մայրը Էկա Ջինչարաձեն, եւս մի քանի հոգի հոսպիտալացվել էին։



























