Իսրայելում երկու տղամարդիկ նորածնի ծնողներ են դարձել: Դա կատարվել է առանց կնոջ մասնակցության: Բանն այն է, որ տղային լույս աշխարհ է բերել նրա հայրերից մեկը՝ տրանսգենդեր, որը սեռափոխման վիրահատության էր ենթարկվել:
Յուվալ Տոֆեր-Էրեզը սեռը փոխելու վիրահատության է ենթարկվել, սակայն նրա արգանդը եւ ձվարանները պահպանել են, ինչը նրան հնարավորություն է տվել հղիանալու: Այսպիսով, Տոֆերը դարձել է առաջին տրանսգենդերը, որը երեխա է ունեցել, հայտնում է NEWSru Israel-ը:
Երբ նա եւ զուգընկեր Մաթանը ցանկացել են նորածնի կենսաբանական հայրեր գրանցվել, ՆԳՆ-ն մերժել է Մաթանին հայր ճանաչել:
Սակայն Յուվալը եւ Մաթանը համառել են: Արդյունքում աննախադեպ որոշում է կայացվել. երկու տղամարդիկ էլ ճանաչվել են նորածնի հայր: Սեռը փոխած մարդուց երեխա ծնվելն ինքնին արդեն աննախադեպ չէ: Վարջերս Բեռլինի Նոյկելն շրջանում 20-ամյա երիտասարդը դարձել էր ինքնուրույն ծննդաբերած առաջին տրանսգենդերը:





























