ԱՄՆ-ում շունը պատահաբար վիրավորել է իր տիրոջը: Միջադեպը տեղի է ունեցել Թեքսասի նահանգի Ուորտա քաղաքում, սեպտեմբերի 14-ին:
78-ամյա կինը, որի անունը չի նշվում, ոստիկանությանը պատմել է, որ սովորաբար շաբաթ օրերին հեռուստացույց է նայում, ձեռքի տակ պահելով որսորդական հրացանը, եւ երբ շունը պատահաբար հրացանը վնասել է, այն կրակել է: Գնդակը դիպել է տանտիրուհու ոտքին: Հաջորդ առավոտյան կինը դիմել է հիվանդանոց: Չի նշվում, թե դեպքից հետո ինչպես է իրեն զգում շունը:
Ինչպես նշում է Lenta.ru-ն՝ միջադեպերը, երբ շները պատահաբար կրակում են զենքից, հաճախակի են պատահում: Այսպես, 2013-ի գարնանը Մասաչուսեթս նահանգում ոստիկանության խուզարկու շունը պատահաբար կրակել է իր գտած ատրճանակից: Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել: Նմանատիպ դեպք է գրանցվել նաեւ 2011-ին Յութա նահանգում, երբ շունը կրակել ու վիրավորել էր տիրոջը՝ հետույքից:





























