Ջութակը, որով «Տիտանիկի» վրա նվագել է նավի նվագախմբի ղեկավար Ուոլես Հարթլին, աճուրդի կհանվի Henry Aldridge & Son-ում, որը մասնագիտացած է «Տիտանիկի» իրերը վաճառելով:

Ջութակը հայտնաբերվել է երաժշտի մարմնի հետ. այն կապված է եղել նրա կրծքին, իսկ հետևում կա գրություն, որի համաձայն գործիքը Ուոլեսին է նվիրել նրա հարսնացու Մարիա Ռոբինսոնը:

Ջութակը վերադարձվել է Ուոլլեսի հարսնացուին, որը այն փոխանցել է բրիտանական «Փրկության բանակին»: Մինչև 2006թ գործիքը կորած էր համարվում: Այս մասին հաղորդում է NEWSru.com-ը: