NEWS.am-ը հատվածներ է ներկայացնում The New York Times-ի թղթակիցներ Դեւիդ Հերշենհորնի եւ Մայքլ Գորդոնի հոդվածից:

«Չէր հսցրել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հպանցիկ դիտողություն անել, թե ինչպես Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարող է խուսափել ռազմական հարվածներից, երբ խիստ եւ կոպիտ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը արդեն հեռախոսի մոտ էր: Նա այդպիսի պահը չէր կարող բաց թողնել:

Վերջին 6 օրերին Լավրովի աշխատանքը նրա կարիերայի գագաթանակետն են դարձել, երբ նա փորձում էր արգելափակել, ինչպես Կրեմլում են կարծում, ԱՆ միակողմանի գործողությունները Սիրիայում: Լավրովն իր աշխատանքն այնպես արդյունավետ է կատարում, որ նրան տվել են «նախարար ոչ» մականունը, իսկ բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյաները, այդ թվում Հիլարի Քլինթոնը եւ Քոնդոլիզա Ռայսը, հայտարարել են, որ Լավրովի հետ շփումները հաճախ իրենց կատաղության է հասցրել:

Պուտինի ենթակայության տակ լինելով դիվանագիտության տեխնիկական վարպետ, Լավրովը մանեւրում է ԱՄՆ-ի շուրջը՝ կանխելով միակողմանի ռազմական հարվածները եւ ամրացնելով Ռուսաստանի դերը:

Բայց, ընդհանուր առմամբ, Լավրովը ձգտում է հասնել ԱՄՆ-ի հետ երկխոսության, որը, ինչպես հույս ունի Կրեմլը, նախադեպ կստեղծի եւ կամրապնդի Ռուսաստանի դերը միջազգային հարաբերություններում ոչ թե Սառը պատերազմի հնացած հասկացությունների համակարգում, այլ սեփական աշխարհայացքի հիմքի վրա, որտեղ նախընտրությունը տրվում է պետական ինքնիշխանությանը, կայունությանը եւ ստատուս-քվոյի պահպանմանը, այլ ոչ թե արեւմտյան ժողովրդավարությանը:

«Այսօր նա աշխարհում ամենաբարձրակարգ դիվանագետներից մեկն է: Իսկական դիվանագիտության ժամանակները վերադարձել են»,-հայտարարել է «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը:
Լավրովը վաղուց էր պատրաստ դեպքերի նման զարգացման: 1972-ին նա ավարտել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտը, իսկ 1981-ին մեկնել ՄԱԿ (Նյու Յորք):

Մոլի ծխող Լավրովը համարվում է հիին դպրոցի դիվանագետ: Նա ամբողջությամբ անտեսել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի փորձը՝ կազմակերպության շտաբ-բնակարանում ծխելն արգելելու վերաբերյալ, հայտարարելով, որ շենքը նրան չի պատկանում: Լավրովին դուր է գալիս վիսկի եւ սիգար: Նա հետաքրքրվում է այնպիսի սպորտաձեւերով, ինչպիսիք են ռաֆթինգն ու դահուկային մարզաձեւերը:

Երբեմն Լավրովը պայթում է: Երբ Ժնեւի հանդիպումից հետո լուսանկարիչը խնդրել է Լավրովին, Քերրիին եւ հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիին դիրք ընդունել լուսանկարվելու համար, նա ասել է. «Մեզ մի հրամայեք, պարզապես որսացեք պահը»:
Լավրովը 63 տարեկան է, իսկ Քերրին՝ 69: Երեւում է, նրանք հեշտ են շփման եզրեր գտել, ավելի ուշ ընթրելով, բուխարիի մոտ խմելով եւ զբոսնելով այգում:
Արեւմուտքում, ինչ-որ մեկին Լավրովի ուժն ու քաջությունը, ինչպես նաեւ հնաոճ ասպետականությունը կարող են սեքսիզմ հիշեցնել, իսկ նրան համակրողներն ասում են, որ դա պարզապես ջենթլմենին բնորոշ շարմ է: