Հերպեսը (մրսածություն) հայտնվում է ամեն 5-րդ մարդու շրթունքին: Սակայն մինչեւ վերջերս ոչ ոք պատճառը չգիտեր: Էդինբուրգի համալսարանի աշխատակիցը հաստատել է. նման խնդիր ունեցող մարդիկ գեների յուրահատուկ մուտացիա ունեն, գրում է Medical Express-ը: Արդյունքում նրանց իմունիտետը չի կարող հաղթահարել վարակը:

Մրսածությունը հարուցում է սովորական հերպեսի մեկ տեսակ: Դրանով վարակվում է մարդկանց 80-90 տոկոսը: Սակայն նրանց քառորդ հատվածի մոտ է այն հաճախակի բնույթ կրում: Հազարավոր գեների անալիզը թույլ է տվել գտնել գեներ, որոնք թույլ չեն տալիս վարակին ակտիվանալ: Այնուհետեւ հետազոտողները վերցրել են մրսածությամբ հիվանդ մարդկանց արյան անալիզն ու գտել նախկինում գեների անալիզի ժամանակ հայտնաբերված IL28b-ը, հաղորդում է MedDaily.ru-ն:

Օրգանիզմի այդ գենում մուտացիայի առկայությունը չի կարող ապահովել իմուն համակարգի ադեկվատ պայքարը վարակի դեմ: Ընդ որում, հեպատիտ C-ով հիվանդ մարդկանց մոտ այդ գենը կապված է բուժման նկատմամբ արձագանքի հետ: Եթե գենը մուտացիայի է ենթարկված, ապա մարդը հազվադեպ է արձագանքում սովորակա հակավարակային թերապիային: Ստացվում է, որ մուտացիան գործում է տարբեր վարակների դեպքում: