Ֆրանսիայի Նիցցա քաղաքում տեղի է ունեցել «Ամբեր 2010» կույր եւ արագ շախմատի 8-րդ տուրը։ Այդ օրը հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանի մրցակիցն է եղել Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդը։ Նրանց մեջ ծավալված սուր մրցապայքարը ոչ-ոքիով է ավարտվել։
Այսպիսով, հերթական խաղից հետո Լեւոնը 7 միավորով զբաղեցնում է 9-րդ տեղը։
Մրցաշարի միանձնյա առաջատար է դարձել իր պահուստում 11 միավոր ունեցող ուկրաինացի Վասիլի Իվանչուկը։


























