Նյու Յորքում բռնել են ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի զարմուհուն՝ սենյակակցի հետ վիճելու պատճառով: 26-ամյա Քերոլին Բայդենն աղջկա վրա բղավում էր բնակվարձի հետ կապված, ինչի արդյունքում վերջինս ոստիկանություն է կանչել:
Վեճը առավոտյան ժամը իննին է սկսվել: Քերոլինն ամբողջ ուժով բղավում էր, հայտնում են լրատվամիջոցները: Երբ ժամանել են ոստիկանները, Քերոլինը բռունցքներով հարձակվել է նրանց վրա եւ չի թողել ձեռնաշղթաներ հագցնել:
Նրան անհանգստություն պատճառելու եւ ոստիկաններին ձերբակալելիս դիմադրություն ցույց տալու մեղադրանք է ներկայացվել:
Երեկոյան հինգի սահմաններում ոստիկանական բաժանմունքում գտնվող Քերոլինը հայտնել է, որ վատ է զգում, նրան տարել են հիվանդանոց, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Քերոլին Բայդենը Նյու Յորքում արթ-դիլլեր է աշխատում: Բնակարանի սեփականատիրուհու խոսքով՝ աղջիկը իրեն որոշ գումար է պարտք: Ըստ լրատվամիջոցների՝ Մանհեթենի հարուստ թաղամասի այդ բնակարանի վարձն ամսական 3,5 հազարից ոչ պակաս է:





























