Ամերիկուհի Սամանթա Գեյմերը՝ հայտնի կինոռեժիսոր Ռոման Պոլանսկիի զոհը, մտադիր է հուշեր հրապարակել եւ պատմել հանցանքի մանրամասները:
Գեյմերը հուշերը կվերնագրի «Աղջիկը. Կյանք՝ ապրած Ռոման Պոլանսկիի ստվերում» (The Girl: A Life Lived in the Shadow of Roman Polanski): Այն Ֆրանսիայում լույս կտեսնի հոկտեմբերի 3-ին, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով AFP-ն: Փաստաբանի օգնությամբ գրված գրքում 50-ամյա Սամանտան կպատմի 1997թ. մարտի 10-ի դեպքերի մասին, երբ իրեն՝ 13-ամյա աղջնակին, բռնաբարել էր հոլիվուդյան աստղը: Սամանթայի խոսքով՝ ինքն այդ երեկո նկարահանվում էր ռեժիսորին հարկավոր ֆոտոշարքի համար, դրանից հետո Պոլանսկին շամպայն է խմեցրել աղջկան եւ բռնաբարել:
Ֆրանսիայի եւ Լեհաստանի քաղաքացի Պոլանսկին 2009թ. սեպտեմբերի 26-ին կալանավորվել էր Շվեյցարիայում: 1978թ. բանտային կալանքից խուսափելու համար ռեժիսորը փախել էր ԱՄՆ-ից: Ցյուրիխի կինոփառատոնին մասնակցելու համար ժամանած Պոլանսկիին ձերբակալել էին օդանավակայանում եւ մի քանի ամիս անց 4,5 մլն դոլար գրավի դիմաց ազատել: Իսկ 2010թ. Շվեյցարիայի արդարադատության նախարարությունը մերժել էր Պոլանսկիին ԱՄՆ-ին արտահանձնելու հայցը: Հանրային լայն արձագանքի պատճառով Գեյմերն ինքն էր պնդել, որպեսզի գործը փակվի:
«Ես Քալիֆորնիայի դատական համակարգի եւ դրա կոռումպացված խաղացողների գերին դարձա», - գրում է Գեյմերը:





























