ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել առողջապահության մասին բարեփոխումը, որը նախագահ Օբամայի վարչակազմի ամենագլխավոր խնդիրներից է։
Ինչպես հայտնում է Associated Press-ը, բարեփոխմանը սատարել են 219, դեմ քվերակել 212 կոնգրեսականներ։
Նիստին ներկա բոլոր հանրապետականները եւ նրանց միացած 34 դեմոկրատները դեմ են քվեարկել, սակայն բարեփոխման կողնակիցներին հաջողվել է նախագիծը հաստատել։
Սենատի կողմից հավանության արժանացած փաստաթղթի ուժի մեջ մտնելու համար այժմ նախագահի ստորագրությունն է անհրաժեշտ։
Օբաման նախագծի հավանության արժանացնելը պատմական կարեւորություն ունեցող իրադարձություն է համարել։
Ինչպես նշում է BBC Russia-ն, բարեփոխումը բժշկական ապահովագրություն է ընձեռում մինչ այժմ այդ ծառայություններից չօգտվող 32 մլն ամերիկացիների համար։ Այդ նպատակով 10 տարիների ընթացքում նախատեսվում է 940 մլրդ դոլար տրամադրել։



















