Հայաստանի եւ Հնդկաստանի կառավարությունները պատրաստվում են կնքել բարձրագույն եւ հետբուհական կրթության որակավորումների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության առաջարկությամբ՝ հարցը ներառվել է ՀՀ կառավարության սեպտեմբերի 19-ի նիստի օրակարգում:

Համաձայնագիրը հնարավորություն կընձեռնի Հայաստանի եւ Հնդկաստանի բարձրագույն եւ հետբուհական կրթության ուսումնական հաստատությունների կողմից տրված բարձրագույն եւ հետբուհական կրթության փոխադարձաբար ճանաչմանը:

Նշենք, որ երեւանյան բուհերում սովորում են բազմաթիվ ուսանողներ Հնդկաստանից, ու այս համաձայնագրի կնքման դեպքում նրանց թիվը կավելանա: