Եվրամիությունը Ուկրաինայի վրա ճնշում չի գործադրել Եվրամիության եւ Մաքսային միության միջեւ ընտրություն կատարելու  հարցում։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը «Կոմերսանտի» հետ զրույցում։

«Մենք առաջարկ ենք արել, բանակցություններ վարել,  մեր կողմից ճնշումներ չկան... Եթե երկիրը անդամակցում է Ասոցացման մասին համաձայնագրին, որը նշանակում է եւ քաղաքական համագործակցություն, եւ Ազատ առեւտրի մասին պայմանագիր, ապա դա չպետք է ընկալվի որպես Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների խոչընդոտ…», - հայտարարել է Եվրախորհրդի նախագահը։

Ըստ նրա` հակասությունները, որոնք ծագում են այն իրավիճակում, երբ երկիրը միաժամանակ անդամակցում է ԱԱԳ-ին եւ  ցանկանում է ընդգրկվել ՄՄ-ում,  տեխնիկական, այլ ոչ թե քաղաքական խնդիրներ են: Խոչընդոտները ծագում են, երբ երկիրը, որը անդամակցում է ազատ առեւտրի գոտուն, միաժամանակ ցանկանում է ընդգրկվել Մաքսային միությունում, այն դեպքում, երբ  միության բոլոր անդամները  ԱՀԿ անդամներ չեն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ուկրաինայի կառավարությունը հավանություն էր տվել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի նախագծին, որը նախատեսում է ազատ առեւտրի գոտու ստեղծում: Կիեւը նախատեսում է այդ փաստաթուղթը ստորագրել նոյեմբերին` Վիլնյուսի «Արեելյան գործընկերության» գագաթաժողովի շրջանակներում:

Ուկրաինայի կառավարությունը հաստատել է ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի նախագիծը