Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Բրյուսել կմեկնի։ Այս մասին մարտի 22-ին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Քալանթաձեն։
Նրա խոսքով, Սահակաշվիլին այլ երկրների ղեկավարների շարքում կմասնակցի Եվրոպայի Ազգային կուսակցության համագումարին, որը Բրյուսելում տեղի կունենա մարտի 25-ին։
Այցի շրջանակներում Վրաստանի նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա։ Նախատեսված է նրա հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ, որի ընթացքում, Քալանթաձեի հայտարարության համաձայն, Միխայիլ Սահակաշվիլին կխնդրի արագացնել Վրաստանի՝ Դաշինք մուտք գործելու գործընթացը։



















