Ռուսաստանի, Ղազախստանի եւ Վրաստանի միջեւ Մաքսային միության ստեղծումը ոչինչ չի փոխի ռուս-վրացական հարաբերություններում։ GHN-ի հաղորդմամբ, այս մասին մարտի 22-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Քալանթաձեն։
«Այն բանից հետո, երբ սկսի գործել այս միությունը, վրացական գինին եւ հանքային ջուրը Բելառուսի եւ Ղազախստանի շուկաների միջոցով Ռուսաստան կմտնի միայն այն դեպքում, եթե հանվի միակողմանի էմբարգո, որը դրել է Ռուսաստանը։ Բեռնարգելքը (էմբարգոն) միակողմանի համաձայնությամբ կարող է հանել Ռուսաստանը»,-հայտարարել է Քալանթաձեն։
Դրա հետ մեկտեղ, անդրադառնալով Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ եղած կապերին, նա նշել է, որ անհրաժեշտ է հարցը դիտարկել երկկողմանի՝ մասնավոր եւ պետական մակարդակով։
«Մենք չենք միջամտելու մասնավոր բանակցություններին, եւ եթե համապատասխան ցանկություն լինի ընկերությունների կողմից, հնարավոր կլինի առեւտրային կապերի վերականգնումը, սակայն այս փուլում հարցը պետական մակադակով բարձրացված չէ, քանի որ դիվանագիտական կապերը խզված են»,-նշել է փոխնախարարը։



























