Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 22-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավար Սոֆիա Պագսլիին:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են 2009 թվականին կազմակերպության կողմից իրականացված գործունեությանը եւ 2010 թվականի անելիքներին վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել այս հեղինակավոր միջազգային կառույցի աշխատանքն Արցախում` ընդգծելով, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կարեւոր դերակատարություն ունի մեր հանրապետությունում մարդասիրական տարբեր ծրագրերի իրականացման գործում: