Սեպտեմբերի 21-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երեւանի Սունդուկյան փողոցի թիվ 17 շենքի բակում անհայտ ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 83-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում  է քննություն: