Վայոց ձորի մարզի Զեդեա գյուղի տարածքում, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 17.10-ի սահմաններում մոտ 5 րոպե տեւողությամբ կարկուտ է տեղացել, ինչի հետեւանքով վնասվել են խնձորի այգիները:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ վնասի չափ ճշտվում է:
Դեպի մասին տեղեկացվել են ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ի հետ համագործակցող Գյուղատնտեսության նախարարության պատասխանատու աշխատակիցը եւ մարզպետարանի աշխատակազմի գյուղ. վարչության մասնագետը:
Տարածքը «ՄԵՎԱՆԾ» կողմից չի վերահսկվում:




























