Գրասենյակում ավելի քիչ ժամանակ անցկացնել երազող աշխատակիցներին աջակցում են մի խումբ տնտեսագետներ: Գիտնականները հետազոտություն են անցկացրել, որը թույլ է տվել հասաստել՝ աշխատանքային շաբաթի կրճատումը դրական է ազդում առողջության վրա, հանգեցնում է տնտեսական աճի եւ նպաստում է շրջակա միջավայրի պահպանմանը:
Հետազոտողները հայտարարում են, որ աշխատանքային շաբաթը պետք ա նվազեցնել մինչեւ 30 ժամ, հաղորդում է The Times of India-ն: Օրինակ են հանդիսանում Գերմանիան, Նիդերլանդները եւ Բելգիան, որոնց քաղաքացիները գրասենյակում ավելի քիչ ժամանակ են անցկացնում, սակայն աշխատանքի արտադրողականությունը չի փոխվում, հայտնում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Գիտնականների կարծիքով բժշկի տեղեկանքների մեկ քառորդ մասը աշխատանքի ընթացքում ծագած առողջական խնդիրների հետեւանք է: Սթրեսների եւ դեպրեսիաների դեմ պայքարի եվրոպական ասոցիացիայի հարցման արդյունքներն ապացուցել են, որ այդ իրավիճակում է յուրաքանչյուր չորրորդ բրիտանացի, իսկ Իտալիայում դեպրեսիայի փաստը հաստատվել է քաղաքացիների միայն 12 տոկոսի մոտ:
Տնտեսագետները կարծում են, որ աշխատանքային ժամի կրճատմամբ աշխատողներն ավելի հազվադեպ կհիվանդանան, արդյունավետ կաշխատեն, ինչը կավելացնի աշխատատեղերի քանակը: Տեսության հեղինակները խոստովանում են, որ մարդիկ կսկսեն ավելի քիչ աշխատավարձ ստանալ, սակայն դա էապես կանդրադառնա շրջակա միջավայրի պաշտպանության վրա:




























