2013 թվականի երրորդ եռամսյակի ամփոփ տվյալներով՝ աջակցություն է ստացել շուրջ 1200 ընտանիք:

Երեւանի քղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ իրականացվող տարբեր ծրագրերի շրջանակում սիրիահայերին ցուցաբերվում է սոցիալական, կրթական կարիքների աջակցություն, իրավական խորհրդատվություն եւ համապատասխան օգնություն: Սիրահայ ընտանիքների երեխաները հնարավորություն են ստացել նաեւ սովորելու մշակութային տարբեր կրթօջախներում: Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց է ընդունվել 12 երեխա: Անհրաժեշտության դեպքում, սիրիահայ աշակերտներին տրամադրվում են նաեւ երաժշտական գործիքներ: Շուրջ 50 երեխաներ էլ սովորում են Երեւանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնի տարբեր խմբերում: Քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում բժշկական օգնությունը եւ սպասարկումը սոցիալապես անապահով սիրիահայ ընտանիքների համար եւս իրականացվում է անվճար: Անցած ժամանակահատվածում շուրջ 385 սիրահայեր ստացել են անվճար բուժօգնություն եւ սպասարկում: Կարիքավորները ընտանիքները հնարավորություն ունեն նաեւ օգտվելու «Գթության խոհանոցներից»: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող աջակցության ծրագրերը լինելու են շարունակական: