Մարտի 20-ի լույս 21-ի գիշերը եւ ողջ օրվա ընթացքում ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի որոշ հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտումներ ադրբեջանական ստորաբաժանումների կողմից:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, ադրբեջանական կողմը ղարաբաղյան դիրքերը գնդակոծել է փոքր տրամաչափի զենքերից եւ դիպուկահար հրացաններից՝ Հորադիզի, Կորգանի, Քարաճուկ լեռան, Լեւոնարխի, Սեյսուլանի, Ջրաբերդի, Կարմիրավանի, Թալիշի եւ այլ ուղղություններով:

ԼՂՀ Պաշտպանական բանակի զինծառայողների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը դադարեցրել է հրաձգությունը: