Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 20.45-ին, 27-ամյա Արմեն Դ.-ն կամավոր հանձնել է  7.62 մմ տրամաչափի` 11, 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 98 փամփուշտ ու 1 նռնակ` առանց պայթուցիչի:

Նա ոստիկաններին հայտնել է, որ  զինամթերքը գտել է նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, ԼՂՀ Քարվաճառի շրջանի Սեյիդլար գյուղ տանող ճանապարհին:

Նշանակվել է փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: