Սեպտեմբերի 23-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ զենք-զինամթերք ունի եւ թողնում է Խանջյան փողոցի թիվ 49 շենքի բակում տեղակայված աղբարկղերի մոտ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր կտրված փողով եւ խզակոթով, 16 մմ տրամաչափի որսորդական հրացան, 14.5 մմ տրամաչափի գնդացրի 45 փամփուշտ եւ 5.45 մմ տրամաչափի «ԱԿՍ» ինքնաձիգի 25 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:





























