Սեպտեմբերի 23-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Աշտարակի բաժին է ներկայացել 1962 թ. ծնված Արտուշ Ա.-ն եւ կամավոր հանձնել ջնջված համարներով, կարճեցված փողով, 16 մմ տրամաչափի հրացան, 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 215 փամփուշտ, «ՌԳԴ-5» տիպի 2 նռնակ` պայթուցիչներով, 20 մմ տրամաչափի փամփուշտ եւ հայտարարել, որ նշվածը զենք-զինամթերքը ձեռք է բերել 1992-1994 թթ.` ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:





























