Հայաստանի Վրաստանի դեսպանատունը պատրաստ է աջակցել հայաստանյան լրատվամիջոցներին՝ Վրաստանի նախագահի թեկնածուների հետ հանդիպելու հարցում:

«Վրաստանի Դեսպանությունը Հայաստանի Հանրապետությունում պատիվ ունի հայտնելու, որ Վրաստանի նախագահական ընտրությունների թափանցիկ, արդար եւ միջազգային ստանդարտներին համապատասխան անցկացնելու նպատակով,  վրացական կողմը պատրաստակամություն է հայտնում աջակցել Հայաստանի լրատվամիջոցներին եւ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներին Վրաստանում նախագահի բոլոր թեկնածուների, իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպում կազմակերպելու գործում»,-ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: