Մոսկվայում տղամարդը մարդկանց աչքի առաջ սպանել է մի աղջկա: Հանցագործը փորձել է խլել նրա պայուսակը, սակայն աղջիկը հրաժարվել է այն տալ: Այդ պահին կողոպտիչը դանակահարել է աղջկան, ինչի արդյունքում նա մահացել է: Դեպքի վայրում աշխատում են քննիչները, ոստիկանները փնտրում են մարդասպանին, հաղորդում է «Նովիե իզվեստիյան»:

Ինչպես դատաբժշկական փորձագետներն են պարզել, աղջիկը մահացել է սրտի շրջանում ստացած դանակի հարվածից:

«Ինտերֆաքսի» տվյալներով՝ հարձակումը ֆիքսել են դեպքի վայրում գտնվող տեսախցիկները: Մարդասպանը հետախուզվում է, փոխանցում է «Topnews.ru»-ն: