Թբիլիսիում Վրաստանի ԱԳՆ շենքի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ: «Եվրասիական ընտրություն» կազմակերպությունը ԱԳՆ շենքի մոտ ակցիա է անցկացրել՝ ուղղված Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելուն, իսկ «Ազատ գոտի» ՀԿ-ն փորձել է այն տապալել: Ոստիկանների միջամտության շնորհիվ հաջողվել է բաժանել հակառակորդներին, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

«Եվրասիական միության» կողմնակիցները կարծում են, որ Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համար վրացական կառավարության ջանքերը բավարար չեն: Վրացական կողմը պետք է նախաձեռնող հանդիսանա այդ ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզվել են 2008-ի օգոստոսին, երբ Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել էր Վրաստանից անջատված Աբխազիայի եւ Հարավայի Օսեթիայի անկախությունը: