Երեւանի Նորք-Մարաշ վարչական շրջանում սեպտեմբերի 22-ին ավազակային հարձակում է կատարվել: NEWS.am-ի տեղեկություններով` մի անձ զենքի սպառնալիքով ներխուժել է տուն, հափշտակել գումար ու այլ իրեր, սակայն այսքանով չի բավարարվել:

Այնուհետեւ զենքի սպառնալիքի ներքո տանտիրուհուն ու դստերը նստեցրել է հենց տանտիրուհու մեքենան ու տարել անհայտ ուղղությամբ, ապա նրանց թողել Ջրվեժի տարածքում ու դիմել փախուստի:

Այսօր տեղեկացանք, որ նշված հանցագործությունը բացահայտվել է: Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության աշխատակիցները երեկ բացահայտել են հանցագործությունը եւ ուշագրավն այն է, որ դրա մեջ կասկածվողը իրենց գործընկերն է: Նա ոստիկանության սերժանտ է՝ պարետային ծառայության աշխատակից: