Հայաստանում տրանսպորտի ուղեվարձը հանձնաժողովի որոշման արդյունքում չի բարձրանալու, դա լինելու է քաղաքական որոշում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը։
Նա շեշտեց, որ եթե նույնիսկ հանձնաժողովի կազմում լինեին ամենապրոֆեսինալները, միեւնույն է, Հայաստանում ցանկացած բիզնես քաղաքական որոշման արդյունք է։ «Կապ չունի հանձնաժողովի կազմը, խնդիրը բացառապես քաղաքական է, որովհետեւ տրանսպորտային գծեր ունեն այն անձինք, ովքեր իշպանության նեղ շրջանակի հետ կապված են, ընտրություններին մեծ ծառայություններ են մատուցում, դրա համար պետք է փոխհատուցեն, որ հաջորդ ընտրություննրեին էլ ծառայություն մատուցեն իշխանություններին»,- ասաց ավագանու անդամը։
Նա կանխատեսեց, որ հերթական անգամ հանձնաժողովը թղթի վրա հիմնավորված ինչ-որ բան կգրի, որը հեռու է իրականությունից։ Արմն Մարտիրոսյանի խոսքով՝ պատահական չէ, որ Հայաստանում իշխանության հետ կապված որեւէ բիզնես վնասաբեր չի լինում, որովհետեւ գինն էլ, հարկերն էլ, արտոնություններն էլ իրենք են որոշում։ Նա նշեց, որ եթե քաղաքական որոշում լինի տրանսպորտի ուղեվարձը բարձրացնելու, ապա այն կբարձրանա։ Նրա խոսքով՝ այն կթանկանա ցուրտ եղանակներին, այդ դեպքում քիչ մարդ դուրս կգա պայքարի։
Արմեն Մարտիրոսյանը դժվարանում է ասել՝ պայքարի երկրորդ ալիք կլինի, թե ոչ։ Նա որոշակի վերապահումով է վերաբերում տրանսպորտի ուղեվարձի դեմ պայքարող ակտիվիստների մի մասին, որոնց համարում է ուղղորդված, ոչ անկեղծ։ «Ինչո՞ւ այդ երիտասարդները վերացան, եթե քաղաքացիական ակտիվություն էր երիտասարդների մոտ, բնականաբար, պետք է շարունակությունը ունենար։ Չեմ ասում բոլորը կեղծ են, անկեղծներ էլ կային, ինքս մասնակցել եմ այդ ակցիաներին, որեւէ խնդիր չեմ տեսնում, ոչ բոլորն են իշխանությունները կառավարում, շատ մեծ թվով ազնիվ ակտիվիստներ կան, որոնք պայքարել են այս քան տարիներին»,- ասաց նա՝ հավելելով, որ քաղաքացիական հասարակությունը երբեք չունի քաղաքական օրակարագ։
Հարցին,թե գուցե նրա այս վերաբերմունքը պայմանավորված է այն կարծիքով, ակտիվիստները թոշակի ուղարկեցին ընդդիմադիրներին, դաշտը իրենցով արեցին, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Բացարձակ չեմ մտահոգվում, մեզնից հաց խլելու խնդիր չկա, չեն արել որեւէ բան, որը մենք չեն արել։ Հակառակ օրինակը շատ կարող եմ բերել»,- ասաց ավագանու անդամը։




























