Սեպտեմբերի 25-ի առավոտյան Մոսկվա-Սուխում գնացքը կանգ է առել  Աբխազիայում եւ չի հասել նախատեսված վայր՝  էլեկտրահաղորդման սյուների տապալման պատճառով: Գնացքը կանգ է առել Ցանդրիպշ ավանում՝ ռուս-աբխազական սահմանից 5 կմ հեռավորության վրա: 

Ուղեւորներին Սուխում են հասցնում ավտոբուսներով: Մարդկանց մի մասը հրաժարվել է լքել գնացքը՝ վճռելով սպասել երթեւեկության վերականգնմանը, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:

Սեպտեմբերի 24-ին Աբխազիայի Գագրայի շրջանում ուժեղ անձրեւներ են տեղացել: Ջուրը լցվել է  բնակելի տներ եւ տնտեսություններ:  Այժմ կոմունալ ծառայությունները վերականգնողական աշխատանքներ են իրականացնում: