Մայրաքաղաքի փոքր կենտրոնի գովազդային մեծ եւ միջին չափի վահանակների սեպտեմբերի 23-ից մեկնարկած ապամոնտաժման աշխատանքների շրջանակում Թումանյան փողոցում ապամոնտաժվել է գովազդային 11 մեծ վահանակ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե նախապես սահմանված կարգով աշխատանքներն իրականացվել են երեկոյան ժամը 23-ից հետո:
Ապամոնտաժված վահանակների հենասյուների հատվածներում առաջիկայում համապատասխան բարեկարգման աշխատանքներ կկատարվեն:
Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ :
Մինչեւ տարեվերջ փոքր կենտրոնի գովազդային բոլոր մեծ եւ միջին վահանակները կապամոնտաժվեն:





























