Մաքսային միությանն անդամակցելու մտադրությունը Հայաստանի պատմական պարտությունն է: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ի մամուլի ասուլիսում հայտարարել է  «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը: 

«Եթե մենք հերթական անգամ կրկնենք նույն պատմական սխալը, ապա պետականության հետ կապված բազմաթիվ խնդիրներ կունենանք, քանի որ պետականությանը վտանգ է սպառնում ոչ թե դրսից, այլ՝ ներսից», - նշել է նա, հավելելով, որ ընտրելով Ռուսաստանի հետ համագործակցության զարգացման ուղին՝ Հայաստանը կկործանվի:

Նշենք, որ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների բանակցությունների ավարտին հայտարարվել էր Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին: