Թուրքիայի եւ Վրաստանի ԶՈւ սահմանապահ զորքերը համատեղ վարժանքներ կանցկացնեն, որոնք կսկսվեն սեպտեմբերի 25-ին, հաղորդում է Թուրքիայի Գլխավոր շտաբի պաշտոնական կայքը:

Հաղորդագրության համաձայն, համատեղ վարժանքները կտեւեն մինչեւ սեպտեմբերի 27-ը:

Վրացի եւ թուրք զինվորականները նպատակ ունեն բարելավել երկու երկրների միջեւ սահմանամերձ զորքերի փոխգործակցությունը, ինչպես նաեւ նախապատաստել նրանց արտակարգ իրավիճակների, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը: