Ադրբեջանի «Ենի Ադրբեջան»իշխող կուսակցությունը «Ազիդլիգ» (Ազատություն) ռադիոյին մեղադրել է «անօրինական նախընտրական քարոզչության մեջ» եւ համապատասխան բողոքով դիմել ԿԸՀ:
ԿԸՀ-ին նամակ է ուղարկել կուսակցության լիազոր ներկայացուցիչ Ալի Ահմեդովը: Նա կարծում է, որ «Ազիդլիգ» ռադիոն կոպիտ խախտում է Ընտրական օրենսգրքի պահանջները եւ ռադիոյի համացանցային էջում նույնիսկ հատուկ թողարկում է ստեղծվել. «Ընտրություններ-2013», որն ունի «Ճանաչիր թեկնածուին» ենթակետը: Ըստ նամակի հեղինակի՝ ռադիոն լրջորեն խախտել է օրենքի պահանջը եւ իր հաղորդումներում քարոզում է որոշակի թեկնածուի օգտին:
Նա հիշեցնում է, որ «Ազիդլիգ» ռադիոյի համացանցային էջում նշված է, որ այդ ռադիոն ֆինանսավորվում է ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից եւ ոչ կոմերցիոն կառույց է, այն պարտավորվում է չծավալել որեւէ տեսակի քարոզչություն:
Contact.az-ը հայտնում է, որ «Ազիդլիգ» ռադիոն դեռ չի մեկնաբանել բողոքը:





























