Ռուսաստանը Զորքերը դուրս կբերի Կովկասից, հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին՝ Նյու Յորքի վրացական համայնքի հետ հանդիպման ժամանակ:
Վրաստանի նախագահը համոզմունք է հայտնել, որ առաջիկա տարիներին Կովկասից ռուսական զորքերի դուրսբերումն անխուսափելի է:
Նշելով, որ 20-րդ դարում Ռուսաստանը ներքին դիվերսիաների եւ սադրանքների միջոցով շատ երկրների իր բուռը հավաքեց, Սահակաշվիլին հայտարարել է, որ այսօր Վրաստանում կատարվողը բոլորովին նոր բան չէ, ավելին, Վրաստանն այդ զավթիչների հետ հարաբերությունների մեծ փորձ ունի:
«Ռուսաստանի մասով վերջին տարիներին մենք մեծ փորձ ձեռք բերեցինք՝ իմանալով, թե ինչ կարգի ուժի հետ գործ ունենք: Պաշտոնապես թե ոչ պաշտոնապես, այն պետք է Կովկասից դուրս բերի զորքերը եւ լքի տարածաշրջանը: Սա առաջիկա տարիներին անխուսափելի է», - Վրաստանի նախագահի խոսքերն է մեջբերում «Ինտերպրեսնյուզ»-ը:





























