«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ սեպտեմբերի 25-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 407 դրամ: Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 1.43 կետով կամ 0.37 %-ով:

Բորսայում այսօր վաճառվել է 2.87 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը որոշ կետերում բարձրացել է մինչեւ 406 դրամ, իսկ վաճառքինը` 408 դրամ:

Forex միջազգային շուկայում եվրոն այսօր սակարկվել է 1.3462 դոլարին մոտ` նվազագույն մակարդակը սեպտեմբերի 18-ից հետո: Գերմանիայի գործարար միջավայրի ինդեքսը աճել է, սակայն ոչ այն չափով, ինչ սպասվում էր: Այս հանգամանքը ներդրողների մոտ եվրոյի նկատմամաբ անորոշ սպասումներ է առաջացրել:

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 31.9343 ռուբլի: Դոլարը ամրապնդվել է ռուբլու նկատմամբ: