Դանիայում ստեղծել են աշխարհի ամենախելոք եւ բնապահպանական առումով մաքուր տունը: Նա ինքն է ղեկավարում ջեռուցման եւ ջրամատակարարման համակարգը, միացնում է լույսը, բացում պատուհանները, արթնացնում տիրոջն ու սուրճ եփում:

Տան բոլոր գործողությունները կառավարում է համակարգիչը: Օդն է չափից դուրս չոր՝ ավտոմատ համակարգը միացնում է իոնիզատորը, տոթ է՝ մեքենան հաշվարկում է, թե որ կողմից պետք է փչի քամին եւ որտեղ պետք է բացել պատուհանը:

«Այդ շենքում ցերեկային լուսավորության հատուկ ծրագիր է գործում: Հաշվիչները հաշվում են արեւի շարժը, իսկ համակարգիչը բացում եւ փակում է պատուհանները, որ ներսում առավելագույնս լուսավոր լինի»,- ասում է Green Light House նախագծի ղեկավար Լոնե Ֆայֆերը:

Ափսոս, որ մշակողները տան գնի մասին ոչինչ չեն հայտնում, հաղորդում է Վեստի.ru-ն: